Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երևանին պետք են նոր ընտրություններ

Երևանին պետք են նոր ընտրություններ
09.09.2024 | 17:01

Երևանի ավագանու երեք ընդդիմադիր անդամ հնարավոր է զրկվեն մանդատից. հարցը ներառված է առաջիկա երեքշաբթի կայանալիք նիստում: Նախաձեռնության հեղինակները պատճառաբանում են, թե նրանք բացակայել են նիստերից ու քվեարկություններից: Թիրախում հայտնվածները, սակայն, սա կապում են իրենց քաղաքական հայացքների և քաղաքապետ Ավինյանի իմփիչմենտի գործընթացի հետ, որը մտադիր են հոկտեմբերին սկսել:

Իմպիչմենտի ուրվականն Ավինյանին ուղեկցել է դեռևս այն ժամանակ, երբ նա որոշեց մանդատից զրկել իր հիմնական մրցակից՝ Հայկ Մարությանին:

Հիմա գործողության երկրորդ արարն է. Ավինյանի հիմնական թիրախը «Հանրային ձայնի» ցուցակով ավագանու անդամ դարձած երկու գործիչներն են, ովքեր հավատարիմ են մնացել Վարդան Ղուկասյանին:

Պլանը շատ պարզ է՝ նրանց մանդատները փոխանցել ցուցակի մյուս համարներին, որոնք կհամալրեն Ղուկասյանից «թռածների» շարքերը:

Առհասարակ, ավտորիտարիզմի դրսևորում է, երբ մարդիկ մանդատից զրկվում են՝ քաղաքական գործունեության լեգալ գործիք համարվող բոյկոտի դիմելու համար:

Հիմա ընդդիմությունը բացառիկ շանս ունի. քաղաքային կառավարման ճգնաժամ հարուցելու համար: Դրա համար՝ անհրաժեշտ է բոլոր ընդդիմադիր ֆրակցիաներով, քաղաքական հայտարարությամբ, հրաժարվել մանդատներից:

Երկրորդ, փուլով փողոցային հրապարակային պայքարով պետք է հասնել լեգիտիմությունը կորցրած Ավինյանի և նրա կոալիցիայի հեռացմանը և ավագանու նոր ընտրությունների անցկացմանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 8488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ